ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.03.2026 | 22:00
Տե՛ր Աստված իմ,
Շնորհակալ եմ անցած գիշերվա պահպանության, խաղաղության և ողորմության համար։
Տե՛ր,
Տո՛ւր ինձ խաղաղություն, որ չխռովվեմ դժվարություններից,
տո՛ւր համբերություն, որ չտրտնջամ փորձություններից,
տո՛ւր խոնարհություն, որ չհպարտանամ հաջողություններից։
Տո՛ւր ինձ իմաստություն, որ տարբերեմ բարին ու չարը,
տո՛ւր ուժ, որ ընտրեմ բարին,
և սեր, որ ներեմ բոլորին՝ ինչպես Դու ես ներել ինձ...
Քեզ փառք և անդադար փառք:
Ամեն:
Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ